Բաքվի մեղադրական արձագանքը Միրզոյանին՝ Հայաստանը չի հասկանում, որ 30 տարվա ինքնամեկուսացման քաղաքականությունը ոչ մի օգուտ չի բերում

«Այն, որ Հայաստանը, որը գրեթե երեք տարի չի կատարում Ադրբեջանի արևելյան շրջաններից դեպի Նախիջևան անխոչընդոտ տրանսպորտային ուղիներ բացելու իր պարտավորությունը, այժմ տարբեր պատրվակներով ձգձգում է տրանսպորտային ենթակառուցվածքների բացումը՝ ցույց է տալիս, որ այս երկիրը չի հասկացել, որ շուրջ 30 տարվա ինքնամեկուսացման իր քաղաքականությունը ոչ մի օգուտ չի բերում։
Եթե Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանում խաղաղությամբ, կայունությամբ և անվտանգությամբ, պետք է վերջ դնի երեսպաշտությանը, կեղծ շահարկումներին և կատարի իր միջազգային իրավական պարտավորությունները՝ խաղաղության գործընթացը հաջողությամբ ավարտելու համար»,-ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։