Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով          Ամեն ինչ նոր է սկսվում...Ոսկեպարի եկեղեցին և գերեզմանատունն այլևս հասանելի չեն տեղի բնակիչներին       Շուտով կլսենք և Երախի, և միջանցքի հանձման մասին.Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն    

19 հուլ 2023 15:27

Ստամբուլին նախապատրաստում են ավերիչ երկրաշարժին.երկրաշարժը կգերազանցի Քահրամանմարաշի կորուստները

Թուրքիայի իշխանությունները մտադիր են սկսել Ստամբուլի նախապատրաստումը՝ հնարավոր ավերիչ երկրաշարժին, որի մասին նախազգուշացրել են սեյսմոլոգները։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասել է Թուրքիայի բնապահպանության ու քաղաքաշինության նախարար Մեհմեդ Օժասեքին։


Նրա խոսքերով՝ Ստամբուլը մտնում է աշխարհի ամենառիսկային քաղաքների տասնյակի մեջ՝ սեյսմիկ վտանգավորության տեսանկյունից։


Ստամբուլում հաշվարկվել է մոտ 5 մլն 800 հազար անկախ շինություն, որից 1,5 մլնը գտնվում է ռիսկային գոտում, իսկ 600.000-ը՝ բարձր ռիսկայնություն ունեցող գոտում։


Թուրք սեյսմոլոգ Նաջի Գյորյուրը հուլիսի 12-ին ասել էր, որ Մարմարի ծովի տարածքում կանխատեսվում են 7,2-7,5 մագնիտուդ ուժգնության ստորգետնյա ցնցումներ, որտեղ տեղակայված է 17 միլիոնանոց քաղաքը։


Ստամբուլում երկրաշարժի կանխատեսվելու մասին տեղեկությունները տարածվեցին հատկապես այս տարվա փետրվարին Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո։ Ստամբուլը գտնվում է Եվրասիական և Անատոլական տեկտոնական սալերի հատման կետում։
Փորձագետների կարծիքով՝ երկրաշարժը կգերազանցի Քահրամանմարաշի կորուստները՝ իր պատճառած ավերածությունների, ինչպես նաև տնտեսական և սոցիալական հետևանքների առումով։ «Այլ կերպ ասած՝ Քահրամանմարաշի երկրաշարժն ընդամենը Ստամբուլում սպասվող երկրաշարժի նախերգանքն էր»,-գրում էր թուրքական մամուլը։

«Մենք այնպես կանենք, որ ոչ մի քաղաքացի պատուհանից դուրս չթռնի։ Պետք է հանգիստ և առանց խուճապի սպասել երկրաշարժի ավարտին»,- նախարարի խոսքերն է մեջբերում TRT Haber-ը
Նշվում է, որ Ստամբուլի շենքերի 70 տոկոսը կառուցվել է մինչև 2000 թվականը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր