Փաշինյանն ընդունել է 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամություն ստացած երիտասարդին. նրա ծնողները մարզում մոտեցել էին վարչապետին

«Այսօր հյուրընկալել եմ 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամության կարգ ստացած Արամ Արզումանյանին: Նրա ծնողներին հանդիպել էի հուլիսի 17-ին՝ Արտաշատում, ովքեր բարձրացրել էին Արամ Արզումանյանի հաշմանդամության կարգն 1-ից 2-րդ տեղափոխելու հետ կապված հարցը»,-գրել է Փաշինյանն ու հրապարակել հանդիպման տեսանյութը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Արարատի մարզ կատարած այցի ժամանակ զինհաշմանդամ երիտասարդի ծնողները հանդիպել էին Փաշինյանին ու ներկայացրել խնդիրը։ Վարչապետը հենց այդ պահին ցանկություն հայտնեց տեսնել երիտասարդին, սակայն ծնեղները հգայտնեցին, որ այդ պահին նա տանը չէ, Սևանում է։