Երևանում բնակարան չունեցող պատգամավորին՝ փոխհատուցում . ահա թե ովքեր են մսխում պետբյուջեն.«Ժողովուրդ»

Այսինքն՝ նախկինում, երբ գործում էր նաև ընտրության մեծամասնական ձևաչափը, երբ ընտրողները իրենց համայնքներում ու մարզերում էին պատգամավորներ ընտրում, պատգամավորները ստիպված էին լինում մարզերից գալ Երևան ու վարձով բնակվել մայրաքաղաքում, դրա համար էլ պատգամավորների երաշխիքների մասին օրենքում նշված է եղել, որ պետք է նրանց ապահովել բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում:
Նիկոլ Փաշինյանի գլխավորած կուսակցության պատգամավորները որոշել են օգտվել օրենքի վերը նշված հոդվածից, և ով տուն չունի, պետության հաշվին վարձավճարի փոխհատուցում է ստանում:
«Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ-ից պահանջել է տրամադրել, թե 2021, 2022, 2023 թվականներին որ պատգամավորներն են վարձավճարի փոխհատուցում ստացել: Օրինակ՝ ՔՊ վարչության անդամ Արփի Դավոյանը 2021 թվականին, երբ ԱԺ պատգամավոր է ընտրվել, պատգամավորի աշխատավարձին, ներկայացուցչական ծախսի համար նախատեսված գումարին և պարգևավճարներին զուգահեռ, նաև ամսական 100 հազար դրամ գումար է ստացել՝ որպես բնակարանի վարձավճար:
Ըստ կենսագրության՝ Արփինե Դավոյանը 2009-ից աշխատել է Երևանի դպրոցներից մեկում՝ որպես հոգեբան, այսինքն՝ երկար տարիներ բնակվել է Երևանում, տուն չի ունեցել: ԱԺ պատգամավոր է ընտրվել 2018 թվականին ու սկսել է պետության հաշվին վարձավճար ստանալ: Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր ժամանակ ասում էր՝ պետբյուջեն մսխողներ կամ պետբյուջեի հաշվին սեփական բարեկեցությունը կառուցողներ: Հիմա, թերևս, իր կողքին հենց այդպիսի մարդիկ են, որոնք մսխում են պետբյուջեն»։