Թշնամին շարունակում է թիրախավորել հայ առաքելական եկեղեցին՝ գիտակցելով, որ «հանուն ճշմարտության երթը» չի համընկնում իր շահերին          Տեսանյութ.Երևան-Սևան մայրուղում երթի երկարությունը հասնում է մի քանի կիլոմետրի       Սոցիալական ցանցերում Բագրատ Սրբազանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ    

20 հուլ 2023 11:48

Տեսանյութ. Բաքուն շարունակում է իր ագրեսիվ եւ սպառնալից հռետորաբանությունը. ոչ մի արդյունք Բրյուսելյան հանդիպումից

Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման եւ ԼՂ-ում խորացող հումանիտար ճգնաժամի  պայմաններում հուլիսի 15-ին Բրյուսելում եռակողմ հանդիպում ունեցա ԵՄ խորհրդի նախագահի եւ Ադրբեջանի նախագահի հետ. այդ հանդիպումը, ցավոք, Լաչինի միջանցքի բացման եւ ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի հաղթահարման առումով որեւէ կոնկրետ արդյունք չտվեց: Այս մասին այսօր՝ հուլիսի 20-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Քաղաքկան առումով ԵՄ խորհրդի նախագահը հանդիպմանմը հաջորդած իր հայտարարության մեջ ընդգծեց Լաչինի միջանցքի բացման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ ԼՂ հայերի անվտանգության եւ իրավունքների օրակարգը  Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ երկխոսության միջոցով հասցեագրելու անհրաժեշտությունը:


Մեր համոզմունքը եղել եւ շարունկում է մնալ այն, որ առանց միջազգային ներգրավվածության եւ մեխանիզմների այս երկխոսությունը չի կարող արդյունավետ լինել առնվան այն պատճառով, որ Բաքուն շարունակում է իր ագրեսիվ  եւ սպառնալից  հռետորաբանությունը ԼՂ հայության նկատմամբ, որի խորքային նպատակը մեր գնահատմամբ,  ԼՂ-ում էթնիկ զտումների իրականացումն է: Հիմա դա արդեն ոչ թե տեսական պնդում է, այլ  Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմամբ իրագործվող կոնկրետ ծրագիր, որի ուղիղ դրսեւորումը էլեկտրա էնեգիայի, բնական գազի, պարենի եւ առաջին անհրաժեշտության  այլ ապրանքների դեպի ԼՂ մատակարարման իսպառ բացակայությունն է, ԼՂ-ում հայերի բնակվելը անհնարին դարձնելու նպատակով:


Ցավով է պետք ընդգծել, որ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի եւ հուլիսի 6-ի իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումները, որոնցով Ադրբեջանին պարտավորեցվում է  բացել Լաչինի  միջացնքը, մինչ օրս չի կատարվել: Այդուհանդերձ, մենք պետք է շարունակենք աշխատանքները այս ուղղությամբ:


Անհրաժեշտ է աշխատանքներ տնել նաեւ ԼՂ-ում  հաստատված հումանիտար ճգնաժամը միջազգային  մամուլում հնարավորինս լայն լուսաբանելու ուղղությամբ»,-նշեց Փաշինյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր