Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը          Սզդանշան տալու հարցի շուրջ առաջացած վիճաբանությունը ավարտվել է դանակահարությամբ       Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել փետրվարի 5-ի համար    

20 հուլ 2023 12:41

Էրդողանին չի կարելի բացարձակապես հավատալ՝ ո՛չ Ռուսաստանում, ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ այլ տեղ

Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Ուկրաինայի առաջարկով հացահատիկի գործարքը շարունակելու Թուրքիայի որոշման հնարավորությունը՝ չնայած դրանից Ռուսաստանի դուրս գալուն:


Փորձագետի կարծիքով՝ Թուրքիան միանգամայն կարող է գնալ այդ քայլին, չնայած այդ պատճառով կարող են վատթարանալ Ռուսաստանի հետ հարաբերությունները։


«Թուրքիան վատթարացման կգնա Ռուսաստանի հետ, քանի որ Էրդողանը դեմոնստրատիվ կերպով իր ամերիկամետ ուղղվածությունն է ի ցույց դնում։ Ուշադրություն դարձրեք, թե ինչպես է ընտրություններից հետո նա իրեն պահում ԱՄՆ-ի նկատմամբ՝ ավելի նվիրված դաշնակից դժվար է գտնել։ Այդ պատճառով ամեն ինչ անելու է՝ ցույց տալու իր հեռանալը Ռուսաստանից, այստեղ կասկած չունեմ։


Ինչ վերաբերում է բուն հացահատիկի գործարքին, ապա ուզում եմ հիշեցնել նրա արտահայտությունը, որն ասել էր դեռ այն ժամանակ, երբ հացահատիկի գործարքն աշխատում էր: «Թուրքիան Աֆրիկային կերակրելու է ռուսական հացահատիկով»: Վատ չէ ասված, այո՛ : Դրանով նա ցույց է տալիս, որ իրեն չի կարելի բացարձակապես հավատալ՝ ո՛չ Ռուսաստանում, ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ այլ տեղ։


Եվ, երբ Հայաստանում հավատում են ամեն տեսակի քաղցր ճառերի, և հայկական ղեկավարությունը փորձում է հաճոյանալ թուրքական ղեկավարությանը, հսկայական սխալ է թույլ տալիս՝ վտանգելով Հայաստանի ազգային անվտանգությունը, այնպես, ինչպես Ռուսաստանում են մոլորվել այս ամբողջ տարիներին, ինչի մասին ես ստիպված եմ եղել խոսել այդ տարիների ընթացքում», — հայտարարել է Բաղդասարովը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր