Երևանում Infinity-ն պայթել է ընթացքի ժամանակ, «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ          Սևանա լճում երեկվանից կորած ամուսինները հայտնաբերվել են       Սոնա Մնացականյանի գործով տուժող կողմը Փաշինյանից պահանջում է հրապարակել ռադիոկապի ձայնագրությունը    

21 հուլ 2023 10:33

Բաքուն «չափազանց վտանգավոր» է որակել Փաշինյանի հայտարարությունները

Ադրբեջանի ԱԳՆ-ն, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Կառավարության նիստում այսօրվա ելույթին, հայտարարել է, թե Լաչինի միջանցքի ապօրինի «անցակետի առկայությունը որպես ճանապարհի փակում մեկնաբանելու Երեւանի փորձերը սխալ են», հայտնում է Սպուտնիկ Ադրբեջանը։


Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև «չափազանց սխալ ու վտանգավոր» է որակել հայկական կողմի հայտարարությունները, որ Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում Արցախում էթնիկ զտումներ իրականացնելու համար։


Պաշտոնական Բաքուն ևս մեկ անգամ Հայաստանին մեղադրել է, իբր, «խաղաղության գործընթացը տապալելու մեջ»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր