Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

21 հուլ 2023 12:37

Սյունիքի հանդեպ նկրտումներ ունի ադրբեջանական վարչակարգը.սպառնալիքին դիմակայելու համար Հայաստանը քիչ դաշնակիցներ ունի

Ֆրանսիան կարող է կարևոր քայլ կատարել Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման համար՝ հյուպատոսական ներկայացուցչություն բացելով Սյունիքում, մարզային մայրաքաղաք Կապանում կամ Գորիս քաղաքում, ինչպես արդեն արել են այլ երկրներ։ Դա ուժեղ քայլ կլինի՝ ի նպաստ տարածաշրջանի կայունության, ինչպես նաև կհանդիսանա արժեքավոր ֆորպոստ Ֆրանսիայի ու Հայաստանի միջև համագործակցության զարգացման առումով։


Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս առաջարկությամբ Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննային պաշտոնական նամակով դիմել են Ֆրանսիայի Ազգային ժողովում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Անն-Լոուրենս Պետելը և Սենատում համանուն խմբի նախագահ Ժիլբերտ Լյուկ Դեվինազը։


Ֆրանսիացի օրենսդիրների դիտարկմամբ՝ թեև Հայաստանի Հանրապետության հարավում գտնվող Սյունիքի մարզն ամենաքիչ բնակեցված լեռնային շրջանն է, այդուհանդերձ, չնայած իր աշխարհագրական մեկուսացմանը, 4500 ք/կմ տարածքով կենտրոնական տեղ է զբաղեցնում Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական հարցերում՝ նախևառաջ իր ընդերքում առկա օգտակար հանածոների հարստության պատճառով, որոնց շահագործումը Հայաստանի տնտեսության էական մասն է կազմում։


«Սյունիքը թեև կապված է Երևանի հետ միայն մեկ լեռնային ճանապարհով, այնուամենայնիվ հանդիսանում է էական միջանցք՝ Իրանի հետ սահմանով արտաքին աշխարհի հետ կապ հաստատելու համար։ Ընդամենը 35 կմ երկարությամբ հայ-իրանական սահմանը կենսական նշանակություն ունի Հայաստանի համար։ 2020 թվականի աշնանը այն նաև միակն էր, որ բաց մնաց քառասունչորսօրյա պատերազմի ընթացքում՝ պաշտպանելով Հայաստանին լիակատար շնչահեղձությունից»,-նշված է Ֆրանսիայի արտգործնախարարին ուղղված նամակում։


«Ի վերջո, Սյունիքի հանդեպ նկրտումներ ունի ադրբեջանական վարչակարգը, որը ցանկանում է հասնել Ադրբեջանի Հանրապետության և Նախիջևանի ցամաքային միացմանը։ Այդ հավակնությունն ավելի մեծ պանթուրքական ծրագրի մի մասն է, որի նպատակն է կապել Բոսֆորի թյուրքական բնակչությանը Կասպից ծովի տարածաշրջանի հետ: Այս համատեքստում, երբ ռազմական անհավասարակշռությունն ամեն օր աճում է հօգուտ Ադրբեջանի, վերջինիս կողմից իրականացվելիք հնարավոր նոր ագրեսիան կարող է աղետալի հետևանքներ ունենալ։ Նշված սպառնալիքին դիմակայելու համար Հայաստանը քիչ դաշնակիցներ ունի։ Դրանց թվում Ֆրանսիան ՀՀ-ի տարածքային ամբողջականության և հայ բնակչության անվտանգության երաշխավոր հանդիսացող ամենանվիրյալ պետություններից է»,-նշել են ֆրանսիացի օրենսդիրներն իրենց նամակում՝ ևս մեկ անգամ շեշտելով Սյունիքում Ֆրանսիայի հյուպատոսական ներկայացուցչություն բացելու անհրաժեշտությունը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր