Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

21 հուլ 2023 17:07

Հռոմի ստատուտ.Հակոբ Արշակյանն անդրադարձել է ՌԴ Դաշնության խորհրդի փոխնախագահի հնչեցրած մտահոգությանը

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն անդրադարձել է ՌԴ Դաշնության խորհրդի փոխնախագահի հնչեցրած մտահոգությանը։

«ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 37-րդ նիստի ընթացքում ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ  Յուրի Վորոբյովի հնչեցրած մտահոգությանն ի պատասխան` Հակոբ Արշակյանը հայտնել է, որ Հռոմի ստատուտի ընդունման հարցն ակտիվ քննարկման փուլում է ՀՀ և ՌԴ ԱԳՆ փորձագիտական շրջանակներում, և այն ոչ մի կերպ ուղղված չէ Ռուսաստանի դեմ, այլ ծառայելու է Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական ոտնձգությունները կանխարգելելուն:

ԱԺ փոխխոսնակը համոզմունք է հայտնել, որ հարցին անպայման կգտնվի իրավական լուծում, որն ընդունելի կլինի Հայաստանի և Ռուսաստանի համար: ԱԺ փոխխոսնակը նաև ընդգծել է, որ ստատուտի վավերացման գործընթացը սկսվել է շատ ավելի վաղ, քան Միջազգային դատարանի կողմից ՌԴ նախագահի նկատմամբ կայացված որոշումը: Տվյալ հանգամանքը փաստում է, որ գործընթացը ոչ մի կերպ չէր կարող եւ չի կարող ուղղված լինել Ռուսաստանի դեմ»,- հայտնում են Հհ Ազգային ժողովից:

ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ  Յուրի Վորոբյովը ասել էր, որ Հայաստանի Ազգային ժողովում պետք է ուսումնասիրեն երկրի Հռոմի ստատուտին միանալու հետևանքները և գնահատեն Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների հետ կապված ռիսկերը։

Հիշեցնենք, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը 2023 թվականի մարտի 24-ի որոշմամբ նշել է, որ Հռոմի ստատուտը չի հակասում երկրի սահմանադրությանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր