Ինչպիսին է Ավագ շաբաթվա ծիսական ժամանակացույցը          Տեսանյութ.Դռնբացեքի արարողություն, երբ պետք է բացվեն Աստծո Արքայության դռներն ու արդարները պիտի մուտք գործեն այնտեղ       Տեսանյութ․ Նշվեց Ծաղկազարդի տոնը՝ Տեր Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ    

22 հուլ 2023 12:20

Մենք ասում էինք, որ ծանր է լինելու․ Կիեւը մեծ կորուստներ է կրում․ Զելենսկին մեղադրել է Արեւմուտքին անհաջող հակահարձակման մեջ

ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականը Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ Կիեւը մեծ կորուստներ է կրում, հաղորդում է RBC-ն։

«Մենք ասում էինք, որ ծանր է լինելու։ Ուկրաինան զգալի ուժեր ունի, որոնք դեռեւս ներգրավված չեն մարտերում։ Երկիրը սպասում է հարմար պահի՝ մարտի դաշտում առավելագույն արդյունքի հասնելու համար»,-ասել է Սալիվանը։

«Մենք նախատեսում էինք այն սկսել գարնանը, բայց մենք չսկսեցինք, քանի որ չունեինք բավարար զինամթերք եւ զենք, չունեինք այդ զենքին պատշաճ պատրաստված բրիգադներ։ Քանի որ մենք սկսեցինք մի փոքր ուշ, դա Ռուսաստանին ժամանակ տվեց ականապատելու մեր ամբողջ հողը եւ կառուցելու պաշտպանական մի քանի գծեր»,-ավելի վաղ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։    
«Այնուամենայնիվ, Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը շարունակվում է, եւ մենք մոտենում ենք այն պահին, երբ գործողությունները կարող են թափ հավաքել»,-հավելել է Զելենսկին։   

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր