Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար          Մարտի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Սամվել Տերտերյանը և Արամայիս Հարությունյանը դուրս են եկել եզրափակիչ    

22 հուլ 2023 13:40

Տեսանյութ.Եթե փաստաթուղթը ստորագրվի՝ Արցախն իր 120 հազար բնակչությամբ լուծարվելու է Ադրբեջանի մեջ․ Այն թեզը, որ Բաքուն և Ստեփանակերտը երկխոսելու են, ձևականություն է

Փաշինյանը հստակ ասում է, ընդունում է՝ Արցախն Ադրբեջանի մաս է և այդպես էլ լինելու է, ու դրա դիմաց որևէ պահանջ չկա, այդ մասին ասում է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը՝ իր ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութում։


Օսկանյանի խոսքով, Փաշինյանի քաղաքականությունը տանելու է նրան, որ եթե փաստաթուղթը ստորագրվի՝ Արցախն իր 120 հազար բնակչությամբ ամբողջությամբ լուծարվելու է Ադրբեջանի մեջ։


«Այն թեզը, որ Բաքուն և Ստեփանակերտը երկխոսելու են, ձևականություն է, ժողովրդի աչքին թոզ փչել է», - կարծում է նա։


Մանրամասները՝ տեսանյութում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր