Արդեն կան դիրքեր, որ հանձնվել են թուրքերին, 100 տոկոս 2 դիրք արդեն հանձնվել է,Կոթի գյուղում իրենց աշխարհազորայիններն են իջել          Տեսանյութ. Կիրանցեցի 96-ամյա Լենա տատիկն ուշաթափվեց.Հանգիստ կանգնած էինք, եկել են մեծ ուժերով՝ խփելով, քարշ տալով՝ տեղափոխել են մեքենա       Վրաստանում ցուցարարները պատռել և այրել են Ռուսաստանի դրոշը    

22 հուլ 2023 14:19

Իսկ ո՞վ է Ռուբեն Վարդանյանը, որ պահանջում է.Չախոյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը արձագանքել է ԼՂ նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի հայտարարություններին՝ կապված ԼՂ-ում ստեղծված իրավիճակի հետ:

Ըստ Չախոյանի՝ Ռուբեն Վարդանյանը պահանջում է հստակեցնել ՀՀ և ԼՂ հարաբերությունների կարգավիճակը՝ այդպիսով փորձելով սեպ խրել այդ հարաբերությունների ու ազգի մեջ։

«Հայաստանը «թաթարստանացման» փորձերը ձախողելուց հետո վերջինս ակնհայտ աշխատանքներ է տանում այդ ուղղությամբ Լեռնային Ղարաբաղից։

Պահանջում է նոր եռակողմ՝ Արցախի Հանրապետություն-Ռուսաստանի Դաշնություն-Ադրբեջանի Հանրապետություն համաձայնագրի ստորագրում։ Տրամաբանական հարց է ծագում, թե ումի՞ց է պահանջում՝ ՌԴ-ի՞ց, թե՞ Ադրբեջանից։ Ռուբեն Վարդանյանը խորը մոլորության մեջ է, եթե կարծում է, թե Ադրբեջանում քնում-արթնանում են նոր եռակողմ պայմանագիր կնքելու երազանքով։
 
Պահանջում է պաշտոնապես հայտարարել «Հայաքվե» նախաձեռնությանը ԼՂ իշխանությունների աջակցության մասին։ Սա ավելի քան հստակեցնում է Հայաստանը նոր պատերազմի մեջ ներքաշելուն միտված՝ «Հայաքվե» նախաձեռնության իրական տերերի պատկերը։

Ռուբեն Վարդանյանը նաև պահանջում է ՀՀ իշխանություններից պահանջել Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջին հինգ տարիների բանակցային պատմության ողջ փաթեթը։ Վերջին 5 տարիների բանակցային ողջ պատմության մասին հստակ տեղեկացված է ԼՂ նախագահը՝ Արայիկ Հարությունյանը, իսկ ո՞վ է Ռուբեն Վարդանյանը, որ պահանջում է»,- գրե է նա:

Չախոյանը ուշագրավ է համարել նաև Վարդանյանի հայտարարությունն առ այն, թե Լեռնային Ղարաբաղը պետք է բանակցի ու գտնի այն դաշնակիցներին, որոնք կօգնեն այդ բանակցություններում։

«Ի դեպ, Հայաստանի Հանրապետությունը միշտ կողմ է արտահայտվել միջազգային մեխանիզմների ներքո Բաքու-Ստեփանակերտ երկխոսությանը։

Պետնախարարի պաշտոնում Ռուբեն Վարդանյանն ուներ բոլոր հնարավորությունները Ադրբեջանի հետ երկխոսելու, հարաբերություններ կարգավորելու համար, սակայն ոչ մի արդյունք չգրանցեց, իսկ պաշտոնից ազատվելուց հետո սկսեց թրեր ճոճել օդում»,- եզրափակել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր