Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար       Մարտի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

23 հուլ 2023 13:08

Մատուռի մոտ պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերված նորածինը մահացել է

Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոնում մահացել է Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի «Սուրբ թաղ» թաղամասի հարևանությամբ գտնվող մատուռի մոտ հայտնաբերված նորածին տղան։
Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Երեխան «Մուրացան» հիվանդանոց էր տեղափոխվել Մարտունու բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների ուղեկցությամբ և «Մուրացանի» բժիշկները մի քանի ժամ շարունակ պայքարում էին երեխայի կյանքի համար։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հուլիսի 22-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ներքին Գետաշեն գյուղի «Սուրբ թաղ» թաղամասում՝ մատուռի հարևանությամբ նորածին երեխա կա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր