Հայաստանն արդեն ստիպված է եղել շատ կարեւոր հայտարարություն անել, որ ոչ միայն ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այլեւ Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել չինական China Media Group մեդիա լրատվականին։
«Ինչո՞ւ եմ ես այդպես կարծում, որովհետեւ Հայաստանն արդեն ստիպված է եղել շատ կարեւոր հայտարարություն անել, որ ոչ միայն ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այլեւ Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս»,- ասել է նա։
Ալիևի խոսքով՝ եթե հայկական կողմի ասածը հին պատմության կրկնությունը չէ՝ գործընթացը ձգձգելու փորձով, ապա մինչև տարեվերջ հնարավոր կլինի հասնել խաղաղության համաձայնագրի և ստորագրել այն։
«Սա իսկապես կարևոր աշխարհաքաղաքական գործոն կլինի, որը վերջ կդնի երկարատև առճակատմանը, իրական խաղաղություն կստեղծի Կովկասում և կհանգեցնի բոլոր հաղորդակցությունների բացմանը»,- հավելել է Ալիևը։