Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

25 հուլ 2023 15:22

Ես 29․800 քկմ-ի վարչապետն եմ․տարբեր տեսակի քարտեզներ հրապարակելով Հայաստանը լղոզել ենք անէության մեջ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը արգելելով ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ արգելվում է Ադրբեջանին ճանաչել ՀՀ տարածքային ամբողջականությունը։ Այս մասին այսօր՝ հուլիսի 25-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր շատ գործընկերներ ասում են՝ կառավարությանն արգելենք ճանաչել Ադրբեջանի Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությանը, բայց նույն որոշմամբ կարգելվի Ադրբեջանի ճանաչել Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը։ Մարդիկ կան ասում են՝ ինձ հետաքրքիր չէ 29 հազար 800 քառակուսի կմ-ն, բայց անձամբ ինձ այն շատ հետաքրքիր է, ես դրա վարչապետն եմ։ Սա չարձանագրելը նշանակում է Հայաստանը լղոզել անորոշության մեջ, ինչը մենք արել ենք, եւ մեզ թվացել է, թե կյանքը պարզ է։ Տարբեր տեսակի քարտեզներ հրապարակելով մեզ թվացել է՝ շատ պատմական բան ենք անում, իսկ իրականում մենք Հայաստանը լղոզել ենք անէության մեջ ու չենք հասկացել կամ հասկացել ենք, բայց ոչինչ չենք կարողացել անել»,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով՝ կոնֆրոնտացիոն ռեժիմում Հայաստանի համար չեն վերադառնա մութ ու ցուրտ տարիները։

«Կվերադառնա այն ժամանակը, երբ մենք պետություն չունենք։ Եվ ես, որպես վարչապետ, իրավունք չունեմ այդ հարցը ֆոկուսից դուրս թողնելու»,- նշեց նա։

Փաշինյանի խոսքով՝ ողջունվում է ցանկացած հարթակ, որը կօգնի գալ համաձայնության։

«Օրինակ՝ Վաշինգտոնյան հարթակը տարբերվում է մեկ կարեւոր հանգամանքով այնտեղ լսում են բանակցող կողմերին, տեսնում համաձայնության կողմերը չեն կարողնաում հասնել, գաղափարներ են առաջարկում։ Աշխարհաքաղաքական խնդիրների զարգացմանը զուգընթաց մենք տարբեր երկրներից ոչ պոզիտիվ հայտարարություններ ենք լսում»,- ասաց Փաշինյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր