Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

27 հուլ 2023 13:28

Տեսանյութ․ Անհայտ կորած զինվորների ծնողներին երեկ «Բաքու ուղարկող» տարեց երկոտանին 2018 թվականին հերոս Ռոբերտ Աբաջյանի «պապիկի» դերը կատարող սուբյեկտն է․ Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.


«Մարդիկ կան՝ նկատել են, որ անհայտ կորած զինվորների ծնողներին երեկ «Բաքու ուղարկող» տարեց երկոտանին 2018-ի ադրբեջանաթուրքական հեղափոխության ժամանակ հերոս Ռոբերտ Աբաջյանի «պապիկի» դերը կատարող սուբյեկտն է։ Ուստի կարելի է պնդել, որ այդ երկոտանիի «գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր ռեժիսորը» ՔՊ-ի գրասենյակից է։ Հնարավոր է՝ նույն ինքը՝ Աղաջանյան էդիկը։
 
Այսպիսով, ՔՊ-ն շարունակում է հաջողությամբ իրականացնել սրբապղծության ու ազգի դեգրադացման իր ադրբեջանաթուրքական հանձնառությունը»։


Հիշեցնենք, որ երեկ Բաղրամյան պողոտայում, որտեղ անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա էին իրականացնում, տհաճ միջադեպ տեղի ունեցավ։ 


«Քո երեխեն որտե՞ղ ա»,- ծնողին հարցրեց անցորդ տղամարդը։


«Ադրբեջանում»,-պատասխանեց ծնողը։


«Դե գնա Բաքու»,-ասաց տղամարդը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր