Մայր Աթոռից Սուրբ Խաչ եկեղեցի էր բերվել Քրիստոսի Խաչափայտի մասունքը          Տեսանյութ.Մանկական տարիքի հիմնական սթրեսները և դրանց ազդեցությունն արդեն հասուն տարիքում       Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի    

27 հուլ 2023 16:31

ԱՄՆ-ը Հաագայի դատարանին կհանձնի ապացույցներ, թե ինչպես են ռուս պաշտոնյաները որոշումներ ընդունել հարվածել Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքներին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ոչ հրապարակային կարգադրել է իր վարչակազմի պաշտոնյաներին՝ Հաագայի Միջազգային քրեական դատարանին փոխանցել Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական հանցագործությունների վերաբերյալ իրենց ապացույցները։
 
Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին, փոխանցում է Meduza-ն։ Լրագրողների տվյալներով՝ Բայդենը նման որոշում է ընդունել վերջերս՝ չնայած նրան, որ Պենտագոնը մի քանի ամիս դեմ էր հանդես գալիս ՄՔԴ նման տեղեկատվության փոխանցմանը։
 
Ավելի վաղ գրել էր The New York Times-ը գրել էր, որ զինվորականները մտավախություն ունեն, որ նման համագործակցությունը նախադեպ կստեղծի, որի պատճառով դատարանը կարող է հետագայում քրեական պատասխանատվության ենթարկել ամերիկացիներին։
 
Պարզ չէ, թե ինչո՞ւ է Բայդենն այդքան երկար ընդունել այս որոշումը և ի՞նչն է առիթ դարձել ի վերջո դրա ընդունմանը։ ԱՄՆ նախագահի վարչակազմը դեռ պաշտոնապես չի հայտարարել իր քաղաքականության մեջ փոփոխությունների, ինչպես նաև այն մասին, թե ինչպես է Վաշինգտոնը պատրաստվում համագործակցել Հաագայի դատարանի հետ։
 
Սակայն այս մասին հուլիսի 25-ին Սպիտակ տունը ծանուցել է Կոնգրեսի անդամներին։
 
Ըստ լրատվամիջոցի՝ ամերիկյան հատուկ ծառայությունների տեղեկությունների շարքում Հաագային կարող է հետաքրքրել այն, թե ինչպես են ռուս պաշտոնյաները որոշումներ ընդունել հարվածել Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքներին և հազարավոր ուկրաինացի երեխաներին դուրս բերել Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներից:
 
ԱՄՆ-ն այս տեղեկությունների մի մասով արդեն կիսվել է Ուկրաինայի դատախազության հետ, սակայն մինչ այս ձեռնպահ էր մնում Հաագայի  դատարանի հետ համագործակցությունից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր