Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»          Արդեն կան դիրքեր, որ հանձնվել են թուրքերին, 100 տոկոս 2 դիրք արդեն հանձնվել է,Կոթի գյուղում իրենց աշխարհազորայիններն են իջել       Տեսանյութ. Կիրանցեցի 96-ամյա Լենա տատիկն ուշաթափվեց.Հանգիստ կանգնած էինք, եկել են մեծ ուժերով՝ խփելով, քարշ տալով՝ տեղափոխել են մեքենա    

28 հուլ 2023 12:03

Երևան-Վիեննա չվերթը հետաձգվել է,100-ից ավելի ռուսաստանցիներ սպասում են, ոչ ոք չի դիմել Երևանում ՌԴ դեսպանատան օգնությանը

Հունգարական Wizz Air ավիաընկերության Երևան-Վիեննա չվերթի հետաձգման պատճառով Ռուսաստանից ժամանած մի խումբ զբոսաշրջիկներ Երևանում կտեղավորվեն հյուրանոցում։ Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտուղար Լուսինե Մողրովյանը։

«Ավիաընկերությունը հետաձգել է Երևան-Վիեննա չվերթը։ Մեկնումը նախատեսված էր 12։25-ին, սակայն կիրականացվի ուրբաթ օրը՝ ժամը 17։40-ին։ Ուղևորներին տրվել է իրենց ուղեբեռը, Նրանք տարանցիկ գոտուց ուղեկցվել են օդանավակայանի հանրային հատված, տեղավորվել են ավտոբուսներում՝ հյուրանոց տեղափոխելու համար»,- ասել է նա։

Դեպի Վիեննա չվերթի ուշացման պատճառով Երևանի օդանավակայանում մնացած ռուսներից ոչ ոք չի դիմել Երևանում Ռուսաստանի դեսպանատան օգնությանը, ՏԱՍՍ-ին հայտնել են դեսպանատան մամուլի ծառայությունից։

«Այս պահին քաղաքացիներից ոչ մի հարցում չի եղել: Դեսպանությունը, տեղեկանալով լրատվամիջոցներից դեպքի մասին, ակտիվորեն ուսումնասիրում է իրավիճակը, այդ թվում՝ հասկանալու համար, թե ինչ օգնություն կարելի է ցուցաբերել ՌԴ քաղաքացիներին»,- ասել է դեսպանատան մամուլի ծառայությունը։

Ռուսական Telegram ալիքների տվյալներով՝ հարյուրից ավելի ռուսաստանցիներ սպասում են Երևանից Վիեննա չվերթին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր