Ադրբեջանը փորձում է միջազգայի հանրության ուշադրությունը շեղել. հենց իրենք են թիրախավորել Արցախի քաղաքացիական ենթակառուցվածքները

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ադրբեջանի ՊՆ իրականության հետ որևէ աղերս չունեցող հայտարարությունը, ըստ երևույթին, նպատակ ունի միջազգային հանրության ուշադրությունը շեղել Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար աղետից։
Ավելորդ չէ կրկին հիշեցնել, որ 2020 թ. պատերազմական գործողությունների ողջ ընթացքում և դրանից հետո հենց ադրբեջանական կողմն է հետևողականորեն թիրախավորել Արցախի Հանրապետության քաղաքացիական ենթակառուցվածքները` արգելափակելով Լաչինի միջանցքը, խափանելով գազի և էլեկտրականության մատակարարման հոսքագծերը և ճնշելով համացանցի ու բջջային կապի հասանելիությունը։