Հերթական փարթին՝ Երևանի սրտում․ ո՞ր գործարարներն են հովանավորները․ «Հրապարակ»          ԿԳՄՍ և Առողջապահության նախարարությունները նախազգուշացում են ստացել. փաստաթուղթ. «Ժողովուրդ»       Իշխանական և ընդդիմադիր ուժերի միլիոնավոր դրամների շարժը, ԿԸՀ-ն հրապարակել է կուսակցությունների հաշվետվությունները. «Ժողովուրդ»    

30 հուլ 2023 18:09

Մոսկվա-Անապա գնացքը կանգնեցրել են ռելեային պահարանի հրկիզման պատճառով, գիշերը սարքավորման վրա վառելիք են լցրել

Կալուգայի մարզի Ֆերզիկովսկի շրջանում ռելեային պահարանի հրկիզման պատճառով կանգնեցվել է Մոսկվա -Անապա երթուղով երթևեկող գնացքը, հայտնում է Shot-ը:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ սարքավորման վրա վառելիք են լցրել գիշերվա ժամը երկուսին։ Դուռը ծռել էին, իսկ ներսում այրված թղթի կտորներ էին գտել։

Հրդեհի հետևանքները վերացվել են, երկաթուղային կազմը շարունակել է ճանապարհը։ Հարուցվել է քրեական գործ՝ «հաղորդակցության ուղիները ոչ պիտանի դարձնելու» հոդվածով։ Հանցագործին փնտրում են, ճշտում Է Shot-ը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր