Մոսկվան և Վաշինգտոնը քրտնաջան աշխատում են խաղաղության համար          Երբ Սերժ Սարգսյանը մեր մասին վատ բան է ասում, մեր վարկանիշը բարձրանում է       Այսօր Ավագ Երեքշաբթի է, երկնքի արքայությունը պիտի նմանեցվի տասը կույսերի    

30 հուլ 2023 20:04

Առևանգված Վագիֆ Խաչատրյանը տեղափոխվել է Բաքվի հիվանդանոցներից մեկը՝ հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքում Արցախի 68-ամյա քաղաքացի Վագիֆ Խաչատրյանի առևանգման և Ադրբեջանի տարածք տեղափոխման մասին:

Հայտարարությունում ասվում է, որ նախօրեին առևանգված Վագիֆ Խաչատրյանը, որին ներկայացնում են որպես «ձերբակալված», տեղափոխվել է Բաքվի բժշկական կենտրոններից մեկը:

Հիշեցնենք, որ 68-ամյա Վագիֆ Խաչատրյանը Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ուղեկցությամբ երեկ պետք է տեղափոխվել Հայաստան` անհետաձգելի բուժօգնության համար, սակայն ադրբեջանցիները առեւանգել են միջազգային հումանտար պաշտպանության տակ գտնվող անձին ու հայտարարել, թե նրան մեղադրանք են առաջադրել 1991 թվականի Խոջալուի Մեշալի գյուղում տեղի ունեցած դեպքերին վերաբերող մտացածին գործի շրջանակներում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր