Մենք շատ արդյունավետ իշխանություն ենք, որովհետև մեր երկիրը դուրս ենք բերել թակարդից          «Ուժեղ Հայաստան» կուսակցության ձերբակալված համակիրներից 12-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք       ՔՊ-ի նախընտրական ծրագրում տեղ գտած հակաեկեղեցական դրույթները հակասում են ՀՀ Սահմանադրության հիմնարար դրույթներին    

31 հուլ 2023 10:17

Պուտինի հրամանագրի կանոնների համաձայն՝ ստիպված կլինենք դիմել միջուկային զենքի կիրառմանը

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն այսօր՝ հուլիսի 30-ին,  Telegram-ի իր ալիքում գրել է, որ «Ռուսաստանի տարածքի մի մասի բռնի անջատում» կհանգեցնի նրան, որ Ռուսաստանը ստիպված կլինի միջուկային զենք կիրառել։


«Մեր զինված ուժերը, հետ մղելով հավաքական թշնամու հակահարձակումը, պաշտպանում են Ռուսաստանի քաղաքացիներին և մեր տարածքը։ Սա ակնհայտ է բոլոր պարկեշտ մարդկանց համար»,- գրել է Մեդվեդևը։


«Բայց այդ, նրանք կանխում են գլոբալ հակամարտությունը: Եթե պատկերացնենք, որ ՆԱՏՕ-ի աջակցությամբ ուկրոբանդերականների հարձակումը հաջողվել է, և նրանք գրավել են մեր հողի մի մասը, ապա մենք ստիպված կլինենք, Ռուսաստանի նախագահի 02.06.2020թ. հրամանագրի կանոնների համաձայն՝ դիմել միջուկային զենքի կիրառմանը»,- հավելել է նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր