Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

31 հուլ 2023 19:49

Վիրաբույժը լեղապարկի փոխարեն հեռացրել է հիվանդի առողջ արգանդը

Հնդկաստանում վիրաբույժը հեռացրել է պացիենտի առողջ արգանդը (չնայած դրա համար նշաններ չկային) լեղապարկի փոխարեն։ Դեպքը տեղի է ունեցել 2020թ., տեղեկացրել է The Times of India-ն։

Վիրաբույժ Փրավին Թիվարիին է դիմել 26-ամյա Ուշա Մաուրյան՝ որովայնի շրջանում ունեցած սուր ցավի պատճառով։ Բժիշկն ախտորոշել է լեղապարկի քարեր, ինչից հետո վիրահատություն է կատարել։ Մաուրյային հիվանդանոցից դուրս են գրել մի քանի օր անց։ Նշվել է, որ վիրահատությունից անմիջապես հետո աղջիկն իրեն թեթեւացած է զգացել եւ  այլեւս չի տառապել ցավից։

Երեք տարի անց Մաուրյան նորից սուր ցավ է զգացել որովայնում։ Աղջիկը դեղ է ընդունել եւ փորին ջեռակ է դրել, սակայն ցավը շարունակել է ուժեղանալ։ Երբ նա դիմել է բուժհաստատություն, բժիշկները հայտնաբերել են, որ լեղապարկը, որը պետք է հեռացված լիներ, տեղում էր։ Դրա փոխարեն հեռացվել էր նրա արգանդը։ Ցնցված աղջիկը գնացել է վիրաբույժի մոտ եւ բացատրություն պահանջել՝ նրան ներկայացնելով բուժզննման արդյունքները։ Ի պատասխան՝ Թիվարին սկսել է սպառնալ նրան։

Մաուրյան դիմել է ոստիկանություն։ Դատարանի որոշմամբ Թիվարիին ձերբակալել են եւ մեղադրել պացիենտի առողջությանը ծանր վնաս հասցնելու եւ անձին վիրավորելու համար։ Գործի հետաքննությունը շարունակվում է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր