Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

01 օգոս 2023 15:05

Արվել է գրեթե անհնարինը, աճպարարություն.«Պատրոն Դավոյի»միջոցով է 600 մլրդ զենքի մի մասը բերվել Հայաստան՝ զմռսված ուղիների պայմաններում

Զենքի վաճառքով զբաղվող Դավիթ Գալստյանը` «Պատրոն Դավոն», պատերազմի օրերին եղել է այն անձը, ով ուներ բավարար հմտություններ և կարողություններ սպառազինության մատակարարելու համար։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 1-ին, ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։


«Ես 3 ամիսը մեկ կրկնում եմ, թե ինչ հարաբերությունների մեջ եմ եղել Դավիթ Գալստյանի հետ, կարծում այստեղ պետք չի դրան անդրադառնալ, բայց ես նորից կրկնում եմ, որ այն հպարտությունը, որով մենք նշում ենք 600 միլիարդի զենքի վերաբերյալ, մի ստվար մասը եկել է Հայաստան այդ անձի կողմից:


Խնդրում եմ հաշվի առնել, որ պատերազմի սկսվելու ժամանակ չէ, որ մեր մատակարարուման ուղիները եղել են զմռսված, բավական մեծ դժվարություններ եղել են նաև պատերազմական գործողություններին նախորդող շրջանում: Նա այն անձն էր, որն անհրաժեշտ էր։ Ես չգիտեի` դա 44 օր է տևելու, ինչքան է տևելու, ինքն ուներ կարողություններ և հմտություններ մատակարարումների կազմակերպման համար` ՀՀ զենքի մատակարարումների ուղիների զմռսված լինելու պայմաններում։ Ինքը դա իրականացրել է»,– նշեց Տոնոյանը։


Նա հավելեց, որ սպառազինությունը բերվել է ինչպես օդային ճանապարհով, այնպես էլ ցամաքային` ՀՀ–ում հայտնվելով, բառիս բուն իմաստով, «աճպարարության արդյունքում»։


Տոնոյանի խոսքով` սպառազինության մատակարարման առումով արվել է գրեթե անհնարինը։ Նշեց, որ հակառակորդ երկրի նախագահը դրա վերաբերյալ երկու անգամ հրապարակային բողոքել է։


Անդրադառնալով հարցին, թե ինչ գործ ուներ Դավիթ Գալստյանն իր հետո Արցախում` Արցախի պաշտպանության բանակի հրամանատարական կետի մարտական կառավարման կենտրոնում, Տոնոյանը պատասխանեց, որ Դավիթ Գալստյանը երբևէ չի մասնակցել որոշումների կայացմանը և ներկա չի եղել քննարկումներին։


«Մարտական կառավարման կենտրոնը չի սահմանափակվում մեկ դահլիճով։ Կա նաև դահլիճ, որտեղ նկարահանումներ են կատարվում, և այնտեղ կարող են լինել այնպիսի անձինք, որոնք որոշումների կայացման վրա ներազդեցության իրավունք չունեն, կամ տեղեկանալու, կամ լսելու։ Իրենք գտնվում են այդ հատուկ կահավորված դահլիճում, որտեղ նաև իրականացվում են նկարահանումներ, այդ թվում` հակառակորդին մոլորության մեջ գցելու, մեր զինուժի և հասարակության բարոյահոգեբանական վիճակը բարձրացնելու համար։ Այն սենյակներում, որտեղ ընդունվում էին որոշումներ, այդ սենյակներում այդ անձինք ներկա չեն եղել»,– ասաց Տոնոյանը։
Փակ նիստում կասեմ, թե ինչ աճպարարության հաշվին է պատերազմի ժամանակ սպառազինություն հայտնվել Հայաստանում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր