Ապրիլի 8-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Ապրիլի 8-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Կրակոցներ՝ են հնչել Արմավիրի մարզի Շենիկ գյուղում, 1 անձ մահացել է    

03 օգոս 2023 11:30

Ադրբեջանը վրդովված է Հենրիխ Մխիթարյանի պահվածքից

Մխիթարյանը «Ինտեր» ակումբի հեռուստաընկերության եթերում ցուցադրել է Հայաստանի քարտեզը Լեռնային Արցախի հետ։ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան բողոք կներկայացնի ՈւԵՖԱ-ին


Ադրբեջանը վրդովված է «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի պահվածքից։


Հայաստանի հավաքականի նախկին խաղացողը մասնակցել է Ինտերի ակումբային հեռուստատեսության եթերում, որտեղ ֆուտբոլիստները խոսել են իրենց մասին: Դրա ընթացքում Մխիթարյանը ցուցադրել է Հայաստանի քարտեզի ուրվագծերով պատկեր՝ պատկերված է նաև Արցախը։


Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան (AFFA) մտադիր է բողոք ներկայացնել ՈւԵՖԱ-ին և Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիային։ Ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբը նույնպես դժգոհություն է հայտնել Մխիթարյանի գործողություններից։


«Երկու հայրենիք» տելեգրամային ալիք

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր