Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել          Սերժ Սարգսյանի անունից Բանակի օրվա առթիվ Եռաբլուրում ծաղկեպսակ է դրվել       Լիահույս եմ, որ մեզ կհաջողվի արագորեն փոխել իրավիճակը, վերականգնել բանակի ուժը և ոգին    

09 օգոս 2023 13:09

Ինստագրամյան «Հանդիպում Ստեփանակերտում» օգտահաշիվը շանտաժի է ենթարկում քաղաքացիներին և գումար շորթում. ԱՀ ՆԳՆ

ԱՀ ՆԳՆ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունն իրազեկում է, որ Ինստագրամյան «Հանդիպում Ստեփանակերտում» օգտահաշիվը՝ որի օգտատերը ներկայանում է որպես կին, և թե իբր բնակվում է Ստեփանակերտում, կապ է հաստատում Արցախի բնակիչների հետ, շփման միջոցով վստահություն ձեռք բերում, ներգործում  հոգեկան աշխարհի վրա, ապա շանտաժի ենթարկելով՝ գումարներ պահանջում: Չվճարելու դեպքում նույն օգտահաշվում ավելացնում է նաև Արցախի բնակիչների լուսանկարները: 


Սա ևս կիբեռհանցագործության կամ համակարգչային հանցավորության տեսակ է, որը պահանջում է զգուշավորություն: Ուստի, նմանատիպ և այլ վտանգներից զերծ մնալու համար, վարչությունը հորդորում է ցուցաբերել զգոնություն: 


Կարևոր է օնլայն տիրույթում հասանելիություն չտալ անձնական տվյալներին, լուսանկարներին: Նման իրավիճակում հայտնվելու դեպքում, անմիջապես դիմեք ոստիկանություն։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր