Քիմ Քարդաշյանը գրառում է կատարել Բերձորի միջանցքի շրջափակման մասին՝ ցեղասպանություն 2023 թվականին

Քարդաշյանը կիսվել է պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանի գրառմամբ՝ իր հետևորդներին հորդորելով կիսվել դրանով։
Իսրայելյանի գրառման մեջ ներկայացված էր միջազգային իրավունքի առաջատար մասնագետ, Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օքամփոյի «Փորձագիտական կարծիք. ցեղասպանություն հայերի դեմ՝ 2023թվականին» զեկույցը։ Նա հայտարարել էր, որ Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքն ապօրինաբար արգելափակելու հետևանքով խաթարված է դեպի Արցախ որևէ սնունդ, դեղամիջոց կամ այլ անհրաժեշտ պարագաներ հասցնելու հնարավորությունը։