Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

14 օգոս 2023 10:33

11 զոհ և 5 վիրավոր.նրանց կյանքին վտանգ է սպառնում.Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ բախվել են ուղևորափոխադրող միկրոավտոբուսն ու բեռնատարը

Երեւան–Գյումրի ավտոճանապարհին այս գիշեր տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով տուժած 5 քաղաքացու վիճակը ծանր է, նրանց կյանքին վտանգ է սպառնում։ Այս մասին հայտնեցին հիվանդանոցից։


 5 վիրավորներն էլ բազմաթիվ վնասվածքներ ունեն։ Տուժածներից մեկը գիշերը տեղափոխվել է Երեւան։ Տուժածներն են Մ. Գ.-ն (ծնված 1996 թ.), Լ. Ղ.-ն (ծնված 1989 թ.), Հ. Պ.-ն (ծնված 1990 թ.), Պ. Ա.-ն (ծնված 1985 թ.), Է. Ք.-ն (ծնված 2000 թ.) և Է. Ս.-ն (ծնված 1984 թ.): Այնուհետև Է. Ս.-ն (ծնված 1984 թ.) տեղափոխվել է Երևանի «Էրեբունի» ԲԿ:


Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, այս գիշեր ժամը 00։27-ի սահմանում տեղի է ունեցել ողբերգական ավտովթար։


Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ-ին բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և «ZIL» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Հ․ Պ․, ծնված 1990 թ.):


Վթարի հետևանքով զոհվել է 11 քաղաքացի:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր