Արմավիրում «ՎԱԶ 21014»-ը կամրջից ընկել և կողաշրջվել է, վիրավորներն անչափահասներ են          ԼՂ-ից տեղահանված 120 000 մարդուց սեպտեմբերի 2-ի դրությամբ միայն 16 000–ն է ստացել ՀՀ քաղաքացիություն       Տեսանյութ.ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, ինքնարժեքից և շուկայական գներից ցածր արժեքներով օղիների վաճառքի բազմաթիվ դեպքեր    

14 օգոս 2023 11:48

Բաքուն մեղադրում է.Հայաստանը կրկին փորձում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը վերածել քաղաքական, ռազմական և տեղեկատվական մանիպուլյատիվ արշավի գործիքի

«Չնայած 2022 թվականի դեկտեմբերի առաջին ֆիասկոյին, Հայաստանը կրկին փորձում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը վերածել քաղաքական, ռազմական և տեղեկատվական մանիպուլյատիվ արշավի գործիքի»։
Այս մասին ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։


Հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանը իրեն իրավունք է վերապահում պաշտպանելու իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը ՄԱԿ-ի կանոնադրությամբ և միջազգային իրավունքի այլ համընդհանուր փաստաթղթերով նախատեսված բոլոր օրինական միջոցներով։


«Այս կրիտիկական փուլում առավել քան երբևէ կարևոր է հստակ պատկերացնել առկա ռիսկերը և միջազգային հանրության համարժեք արձագանքը Հայաստանի սադրանքներին՝ հաղթահարելու Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական ​​հարաբերությունների կարգավորման գործընթացի առջև ծառացած դժվարությունները, վերաինտեգրելու հայկական ծագում ունեցող տեղի բնակիչներին Ադրբեջանի քաղաքական, իրավական և սոցիալ-տնտեսական շրջանակներին»,- ասված է հայտարարության մեջ։


Կարևոր է ապահովել, որ չկորչի ստեղծված պատմական հնարավորությունը տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար, նշել են ԱԳՆ-ում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր