Ադրբեջանը պատրաստ է գա՞զ տրամադրել Հայաստանին.Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»          Տեսանյութ.Մենք այնտեղ գնացել ենք պահի ազդեցության տակ և զղջում ենք       Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 27-ի համար    

14 օգոս 2023 13:59

Արկադին է սիրահետել Զարինեին, հետո ամուսնու վախից սպանել ընտանիքին

Շուրջ տասը ամիսների ընթացքում հանրությանն այդպես էլ պարզ չի դառնում, թե ինչ էր նոյեմբերի 9-ին Պեմզաշենում մոր և երկու անչափահաս երեխաների դաժան սպանության պատճառը։ 

Առաջին օրվանից տարբեր վարկածներ էին պտտվում, սկզբում ասում էին՝ հոգեկան շեղումներով մեկն է եղել, հետո երբ պարզվեցին մեղադրյալների ինքնությունը, արդեն, նշվում էր, որ պատճառը գողությունն էր։ Գյուղում, սակայն, 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի և նրա երկու անչափահաս երեխաների դաժան սպանությունների պատճառների մասին այլ կարծիք ունեն։ 

Մեղադրվող Արկադի ու Վրույր Բարսեղյանները հիմա կալանավորված են, գործի քննությունը չի ավարտվել, դատարան չի գնացել։ Արկադի Բարսեղյանը մինչև օրս իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, ասում է՝ բացարձակ կապ չունի, վերջերս էլ հացադուլ էր հայտարարել՝ արդարություն պահանջելով։ 

MediaHub-ի տեղեկություններով՝ գյուղում վստահ են՝ սպանության «գլխավոր մեղավորը» հենց Արկադին է։ Արկադին սպանությունից 10 օր առաջ էր Ռուսաստանից եկել, մոտեցել է Զարինեին, սիրահետել, հետո փորձել սեռական ոտնձգության ենթարկել։ Կինը, բնականաբար, շատ կոպիտ է արձագանքել, ասել, որ ամուսնուն կպատմի, սակայն Արկադին այնքանով էր հանգիստ, որ Սևակը երկրում չի եղել։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Զարինեն ամուսնուն այս ամենը չի պատմել, որովհետև մտածել է՝ Սևակը բոլոր ճանապարհներով կփորձի շուտ Հայաստան վերադառնալ, անհանգստացել է ամուսնու համար, որ չգա, փորձանքի մեջ չընկնի, սակայն Արկադիին շարունակ ասել է, թե ամեն ինչ պատմելու է ամուսնուն։ Մեղադրվող Արկադին էլ որոշել է Զարինեի «բերանը փակել» ու ազգականի՝ Վրույրի հետ մտել Մելիքսեթյանների տուն։ 

Վրույրը, բնականաբար, այլ պատմություն է պատմում՝ խճճելով ու շփոթեցնելով մարդկանց։ Հոկտեմբերին գործով առաջին դատական նիստն է, շատ դետալներ հենց այդ ժամանակ պարզ կդառնան։ Արկադին ու իր պաշտպանը անում են ամեն ինչ «չոր» դուրս գալու համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր