Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

15 օգոս 2023 10:33

Միգուցե Ադրբեջա՞նն է լուրջ բանի նախապատրաստվում

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական վտանգավոր պատեղեկատվությունն է տարածել, որին անդրադարձել է ՌԴ պետական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:


Ըստ ադրբեջանի պաշտպանական գերատեսչության՝ ԱՀ Պաշտպանության նախարարության ստորաբաժանումները ամրացնում են մարտական դիրքերը, դրանք համալրում անձնակազմով, զինամթերքով, ինչպես նաև նախապատրաստում նոր պաշտպանական գծեր, խրամատներ, երկարաժամկետ պաշտպանական կառույցներ:


Ադրբեջանական կողմը պնդում է նաև, որ Արցախի զինված ուժերը հակաօդային պաշտպանության և էլեկտրոնային հակազդման միջոցներ են տեղակայում պաշտպնական շրջաններում: Վերջում էլ ադրբեջանական կողմը ցանկացած հնարավոր իրադարձությունների ողջ պատասխանատվությունը դրնում է Հայաստանի ղեկավարության վրա։


Արցախի և Հայաստանի պաշտպանության նախարարությունները բազմիցս հերքել են Ադրբեջանի նման ապատեղեկատվությունները: Ադրբեջանական կողմը, իր նենգ գործելաոճին հավատարիմ, նման կեղծիքներ է տարածում իր կողմից նախապատրաստվող ռազմական ագրեսիայից առաջ, այս դեպքում թիրախում արդեն 8 ամիս բլոկադայի մեջ գտնվող Արցախի ժողովուրդն է:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր