Էրդողանը հայտարարել է, որ Թրամփի հետ կքննարկի Ուկրաինայի խաղաղության ծրագիրը          Դեկտեմբերի 14-ի գիշերը Երևանի հանրային տրանսպորտը կաշխատի ավելի երկար       Դեկտեմբերի 15-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

15 օգոս 2023 12:23

Տանգոն միայնակ չեն պարում. սպասենք սեպտեմբերյան բանակցությունների հաջորդ փուլին

Սեպտեմբերին սպասվում է հայ-ադրբեջանական բանակցությունների շուրջ հանդիպում․ այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

«Վերջին հանդիպումը եղել է Մոսկվայում, որից հետո սեպտեմբերին նոր հանդիպումներ են սպասվում։ Մի քանի անգամ և վարչապետի, և արտգործնախարարի կողմից հայտարարություններ են արվել, որ Ադրբեջանի կողմից իրականացվող գործողությունները խաթարում են ողջ խաղաղության գործընթացը և տանում են զրոյացման»,- նշել է Մարուքյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը դուրս չի եկել և դուրս չի գալու այդ պրոցեսից․

«Սակայն, ինչպես ասում են, տանգոն միայնակ չեն պարում, այսինքն հակառակ կողմ էլ է պետք»,- նշել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր