Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

15 օգոս 2023 12:02

Չլինեին Հեյդար և Իլհամ ալիևները, Նախիջևանը օկուպացված կլիներ Ղարաբաղի պես.Նախիջևանի ՀԿ-ները «Հայաստանի կողմից շրջափակման» հարցով դիմել են միջազգային հանրությանը

Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում գործող հասարակական կազմակերպությունները դիմել են միջազգային հանրությանը։

«Մենք՝ Ադրբեջանի Հանրապետության Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում գործող հասարակական կազմակերպություններս, դիմում ենք միջազգային հանրությանը, որպեսզի տեղեկացնենք, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն ավելի քան 30 տարի ապրում է շրջափակման մեջ։ Նախիջևանի բնակչությունը շրջափակման պատճառով գրեթե 15 տարի առանց գազի էր, նույնիսկ էլեկտրականություն չկար։ Ադրբեջանի հիմնական մասից անցկացված էլեկտրահաղորդման գծերը կտրվել են Հայաստանի կողմից. Նախիջևանի և Բաքվի միջև հաղորդակցությունն իրականացվում էր երկաթուղով, որն ընդհատվեց 1992 թվականին՝ Մեղրիից վերջին գնացքի գնդակոծումից հետո»,- ասվում է ՀԿ-ների տարածած հայտարարության մեջ։

Կազմակերպությունները նշել են, որ «միջազգային հանրությունը ոչ մի քայլ չի ձեռնարկել Նախիջևանի խաղաղ բնակչության խնդիրները լուծելու և շրջափակումը վերացնելու ուղղությամբ և որևէ ճնշում չի գործադրել Հայաստանի վրա այս հարցում»

«Հայաստանը դեռևս պարբերաբար գնդակոծում է Նախիջևանի բնակչությանը, բնակավայրերը։ Եթե չլինեին ադրբեջանական ժողովրդի ազգային առաջնորդ Հեյդար Ալիևը և նրա արժանի իրավահաջորդ նախագահ Իլհամ Ալիևը, Նախիջևանը օկուպացված կլիներ Ղարաբաղի պես»,- ասվում է հայտարարության մեջ։

Նաև նշվում է, որ Հայաստանը «չի հետևում 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ստորագրված եռակողմ հայտարարության դրույթներին, որևէ միջոց չի ձեռնարկում Զանգեզուրի միջանցքը բացելու համար։ Այն պահին, երբ մենք սպասում ենք համաշխարհային հանրության կողմից Հայաստանի դեմ հետեւողական կոչերի ու պատժամիջոցների, տեղի է ունենում հակառակը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր