Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա տուժած          Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Մայիսի 3-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են    

15 օգոս 2023 13:54

Ստամբուլում ՌԴ դեսպանի սպանության գործով ձերբակալել են «կրիտիկական անձնավորության», նա կին է

Թուրքական լրատվամիջոցները հայտնել են Ստամբուլում իրականացված գործողության ժամանակ Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործով «կարևոր մեղադրյալի» ձերբակալության մասին։


Այսպես, Sabah թերթը գրում է, որ Ստամբուլի ոստիկանությունը գործողության ընթացքում ձերբակալել է Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործով «կրիտիկական անձնավորության»։ Ամբաստանյալի բնակության վայրում խուզարկության ժամանակ առգրավվել է բջջային հեռախոս, երկու SIM քարտ, SIM քարտերի համար նախատեսված սարք և հիշողության քարտ։ Իր հերթին A Haber հեռուստաալիքը պնդում է, որ ձերբակալվածը կին է, ով ռուս դիվանագետի սպանության մեջ ներգրավված անձանցից մեկի կինն է։


Կառլովը սպանվել է 2016 թվականի դեկտեմբերի 19-ին՝ Անկարայում լուսանկարչական ցուցահանդեսի բացման ժամանակ։ Հարձակումն իրականացրել է ոստիկան Մևլութ Մերթ Ալթինթաշը, որին լիկվիդացրել են ուժայինները։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կառլովին հետմահու շնորհել է Ռուսաստանի հերոսի կոչում, հայտնում է РИА Новости-ն։


Ռուսաստանի դեսպանի սպանությունը կազմակերպելու մեղադրանք է առաջադրվել 28 կասկածյալի, այդ թվում՝ ԱՄՆ-ում բնակվող կրոնական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենին, ով հերքել է մեղադրանքները։ Մարտին Անկարայի դատարանը Կառլովի սպանության գործով վճիռ է կայացրել։ Հինգ ամբաստանյալներ դատապարտվել են ցմահ ազատազրկման։  8 անձ ստացել է երեք տարի ինն ամսից մինչև 15 տարվա ազատազրկում, ևս վեցն արդարացվել են։ Հետախուզման մեջ գտնվող ևս ինը մեղադրյալների, այդ թվում Գյուլենի գործերը դատախազության պահանջով առանձնացվել են առանձին վարույթներով։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր