Լաոն «արթնացավ», եկավ Երևան, մի ժամ տվեց հրաժարականի համար, հետո 20 րոպե          Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, հետո նույնքան կնվազի. եղանակն առաջիկա օրերին       Եթե դա օգտագործես, քո համար ամեն ինչ լավ կլինի, քեզ լավ կզգաս. 59-ամյա տղամարդը 14-ամյա աղջնակին թմրամիջnց է հյուրասիրել    

18 օգոս 2023 12:17

Ավելի սարսափելին.Դստերը ծեծած կնոջ ամուսինը կալանավորված է անչափահասներին բռնшբարելnւ հոդվածով

Համացանցում տարածված տեսանյութի կինը, որը հոգեբանական ու ֆիզիկական բռնության է ենթարկում իր անչափահաս երեխային, Գավառի բնակչուհի Աննա Արեւշատյանն է, ունի 5 երեխա։ 

Մինչ համացանցը քննարկում է այս ահասարսուռ տեսանյութը, MediaHub-ը ավելի սարսափելի տեղեկություններ պարզեց: Վերջինիս ամուսինը՝ Թաթուլ Մադաթյանը, այս տարվա հունվարին դատապարտվել է ազատազրկման՝ անչափահաս երեխաներին բռնաբարելու հոդվածով։ Դատալեքս տեղեկատվական հարթակում գործի վերաբերյալ տեղեկատվությունը փակ է։

Քիչ առաջ, որ ՆԳՆ ոստիկանության Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, Գավառի և Կենտրոնական բաժինների ոստիկանների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում տեսանյութում պատկերված կինը հայտնաբերվել է: 

Նա այս պահին ոստիկանությունում է:
 
***
Մանկահասակ երեխային դաժանաբար բռնության ենթարկած ու խոշտանգած Աննա Արևշատյանը նախկինում դատապարտված է։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ հունիսի 9-ին կատարել է սուտ մատնություն այն մասին, որ 2009թ-ից մինչև 2017թ մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում Հովիկ Խեչյանը առանց աշխատավարձ վճարելու իրեն և ամուսնուն Թաթուլ Մադաթյանին ներգրավել է հակադիր աշխատանքների կատարման մեջ։ Դատարանը նրա նկատմամբ պատիժ նշանակելիս որպես մեղմացուցիչ հանգամանք է հաշվի առել այն, որ  որ ամբաստանյալը խնամքի տակ ունի մինչև տասնչորս տարեկան չորս երեխա: 


Ամբաստանյալ Աննա Մայիսի Արևշատյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և դատապարտել 3 /երեք/ ամիս ժամկետով ազատազրկման:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր