Ներկայացուցիչների պալատն ընդունել է Իրանի դեմ Թրամփի պատերազմական լիազորությունները սահմանափակող բանաձև          Տեսանյութ. Այսքան չարիք բերած, պառակտում, ողբերգություն բերած մարդը չի կարող ազգ սիրել, չի կարող Աստված ունենալ, պիտի գնաս ու գնալու ես       Եթե Երևանը գտնում է, որ ԵՄ-ում ավելի լավ կլինի, քան ԵԱՏՄ-ում, կարող է կատարել նման ընտրություն, բայց ոչ մեր հաշվին    

18 օգոս 2023 13:45

Թուրքիան բախվում է ավերիչ երկրաշարժերի, դեռ կլինեն ուժեղ երկրաշարժեր.Ստամբուլը մինչ այժմ պետք է նախապատրաստված լիներ երկրաշարժի

Թուրքիան բախվում է ավերիչ երկրաշարժերի. Hürriyet թերթին ասել է առաջատար թուրք սեյսմոլոգ Նաջի Գյորյուրը։

«Ես չեմ կատակում այս մասին, քանի որ պարզ է, թե որն է լինելու հաջորդ շրջանը, մենք ապրում ենք մի փուլում, երբ թեւակոխում ենք այն ժամանակաշրջանները, երբ ուժեղ երկրաշարժեր են սկսվելու»,- ասել է նա։

Ըստ գիտնականի՝ Ստամբուլը մինչ այժմ պետք է նախապատրաստված լիներ երկրաշարժի։Լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում նախարարը նշել է, որ Ստամբուլը երկրաշարժերի վտանգի տակ գտնվող աշխարհի 10 խոշոր քաղաքներից մեկն է։ 

Մարտին քաղաքաշինության նախարար Մուրատ Քուրումը հայտարարել էր, որ իշխանությունները նախատեսում են վերաբնակեցնել մոտ 1,5 միլիոն բնակարաններ, որոնք գտնվում են ոչ սեյսմակայուն շենքերում: Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն քննադատել է այդ ծրագրերը՝ ուշադրություն հրավիրելով քաղաքի գերբնակեցման խնդիրների վրա։ Քաղաքապետարանի հաշվարկներով՝ Ստամբուլում 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի դեպքում կփլուզվի առնվազն 90 հազար շենք, իսկ մոտ 4,5 միլիոն մարդ կարող է ժամանակավոր կացարանի կարիք ունենալ։

Ապրիլին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախանշել է Ստամբուլի ծրագրված ջրանցքի ափին պահուստային քաղաքներ ստեղծելու ծրագրերը՝ երկրաշարժից տուժած տարածքները վերաբնակեցնելու համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր