Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

19 օգոս 2023 11:31

ՀՀ-ն արձագանքել է Կապանի օդանավակայանի շահագործման կապակցությամբ Ադրբեջանի կողմից հնչած սպառնալիքներին

«Կապանի  օդանավակայանին սպասում է Խոջալուի օդանավակայանի ճակատագիրը, այն կմնա որպես թանգարրանային նմուշ»,- ԱՊԱ գործակալության հաղորդմամբ, այսօր հայտարարել է Ադրբեջանի մեջլիսի պաշտպանության, անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Զիյաֆեթ Ասկերովը։

Ասկերովը սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին ու հայտարարել, որ Կապանի օդանավակայանը շահագործելու հարցում «Հայաստանը Ադրբեջանից համաձայնություն չի ստացել»։

«Կապանի օդանավակայանը շատ մոտ է Ադրբեջանի դիրքերին․ օդանավակայանից թռիչք ու վայրէջք կատարելիս ինքնաթիռները կարող են խախտել Ադրբեջանի օդային տարածքը։ Մյուս կողմից էլ աբսուրդ է, որ Հայաստանը օդանավակայան է կառուցել մի պետության հետ սահմանին, որի հետ խաղաղության պայմանագիր չի կնքել։

Մինչև հիմա Հայաստանը, ելնելով անվտանգության նկատառումներից, մի քանի անգամ հետաձգել է Կապանի օդանավակայանի բացումը։ Բացի այդ,  բոլոր հիմքերը կան պնդելու, որ Հայաստանը այդ օդանավակայանը կօգտագործի ռազմական, ոչ թե քաղաքացիական նպատակներով»,- ասել է ադրբեջանցի պաշտոնյան ու սպառնալիքներ հնչեցրել։

«Ադրբեջանը թույլ չի տա խախտել իր օդային տարածքը,   ուստի Կապանի օդանավակայանը կարժանանա Խոջալուի օդանավակայանի ճակատագրին, կմնա որպես թանգարանային ցուցանմուշ»։

***
Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն արձագանքել է Կապանի օդանավակայանի շահագործման կապակցությամբ Ադրբեջանի կողմից հնչած սպառնալիքներին․

«Դեռ Խորհրդային ժամանակներից «Յակ-40» ինքնաթիռներով Կապանի օդանավակայան օրական 10-ից ավելի չվերթ է իրականացվել։

Այն ժամանակ թռիչքների մոտեցման և վայրէջքի, ինչպես նաև վերթիռի սխեմաները մասամբ անցել են Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության օդային տարածքով։

Սակայն այն բանից հետո, երբ 2020 թվականին վերաբացվեց Կապանի «Սյունիք» օդանավակայանը, ներդրվեցին ժամանակակից նոր օդային սխեմաներ, համաձայն որոնց մոտեցումները, վերթիռներն ու վայրէջքները իրականացվում են բացառապես Հայաստանի օդային տարածքով:

Համաձայն Միջազգային քաղաքացիական ավիացիայի կոնվենցիայի՝ յուրաքանչյուր ինքնիշխան պետություն ինքնուրույն է տնօրինում իր օդային տարածքը և տվյալ պետության տարածքում իրականացված թռիչքները չեն համաձայնեցվում հարևան երկրների հետ: Այն թռիչքների մասին տեղեկատվությունը, որոնք իրականացվում են 2 պետությունների սահմանագծին, տրամադրվում է հարևան պետությանն ի գիտություն, ինչն էլ Հայաստանի Հանրապետության ավիացիոն իշխանությունները մինչ այժմ արել են: Հայաստանի Հանրապետությունը գործում է ինքնիշխանության հայեցակարգին և քաղաքացիական ավիացիայի ոլորտի միջազգային օրենքներին համապատասխան, որոնցով քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանն (ICAO) անդամակցող յուրաքանչյուր պետություն պարտավորվում է խստագույնս ղեկավարվել:

Նշենք նաև, որ սույն թվականի օգոստոսի 19-ին, Կապան քաղաքի օրվա կապակցությամբ, «ՆովԷյր» ավիաընկերության «L-410» տիպի քաղաքացիական օդանավով իրականացվելու է ուղևորափոխադրում Երևան Կապան Երևան երթուղով»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր