Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

22 օգոս 2023 12:56

Հեռացնե՞լ, թե՞ բուժել իմաստության ատամները

Իմաստության ատամների բուժումը խիստ դժվարացած է։ Այդ գործընթացի բարդությունը պայմանավորված է ինչպես դրանց բարդ կառուցվածքով, այնպես էլ բերանի խոռոչում նրանց ոչ հարմար տեղակայումով։ Ատամը տեղակայված է «հեռու», ինչը դժվարացնում է բժշկի՝ ատամին մոտենալը։ Արմատախողովակները և ատամի արմատները հաճախ անկանխատեսելի տեղակայում ունեն, արմատները սովորաբար ունեն բարդ ձև։
 
Յուրաքանչյուր մարդ պետք է որոշում կայացնի իմաստության ատամների հեռացման անհրաժեշտության մասին անհատապես, սակայն այդ ատամների դժվարամատչելիության պատճառով առաջացած վատ հիգիենայի պատճառով զգալիորեն մեծանում է կարիեսի վտանգը, նախազգուշացրել է բժիշկ-ատամնաբույժ Վլադիմիր Լոսեւը: Նման կարծիք նա հայտնել է Life-ի հետ զրույցում։

Լոսևը բացատրել է. իմաստության ատամները, որոնք հայտնի են նաև որպես «ութերորդներ», ռուդիմենտար են և բերանի խոռոչում բավարար տեղ չկա դրանց համար: Այս առումով նրանք հաճախ չեն կարող ամբողջությամբ դուրս գալ։ Սա, իր հերթին, կարող է առաջացնել ճնշում կողքի ատամների վրա, կծվածքի խանգարումներ, ատամնաշարի տեղաշարժ, լնդերի և բերանի լորձաթաղանթի դիսկոմֆորտ։

Բժիշկն իմաստության ատամների մեկ այլ խնդիր է անվանել դրանց դժվարամատչելիությունն ու, որպես հետեւանք, վատ հիգիենան, ինչը զգալիորեն մեծացնում է կարիեսի եւ բերանի խոռոչի այլ հիվանդությունների ռիսկը: Այդ պատճառով ատամնաբույժի աշխատասենյակում գտնվող տասը հիվանդներից ինը որոշում են կայացնում հեռացնել «ութնյակները», ընդգծել է Լոսեւը։
Որոշ դեպքերում իմաստ ունի ոչ թե հեռացնել, այլ պահպանել խնդրահարույց աղորիքը։ Հարևան աղորիքների բացակայության դեպքում ութերորդ ատամն անհրաժեշտ է հենակետի համար, որի վրա կարելի է ամրացնել կամրջաձև պրոթեզը։

Ինչպես տեսնում ենք՝ հեռացնել, թե բուժել ութերորդ ատամները, որոշում է միայն բժիշկը՝ կոնկրետ դեպքին համապատասխան։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր