ԼՂ-ից բռնի տեղահանվածները կազատվեն ՀՀ քաղաքացիություն ստանալու պետտուրքի վճարից          Զանգեզուրյան միջանցքի 99-տարվա վարձակալության մասին գործարքը նկարագրված է 1-ին հուշագրի մեջ, որի տեքստը թաքցնում են հայ ժողովրդից       Փաշինյանին ծաղրելուց ու վիրավորելուց հետո Ալիևն անցել է հայ հասարակության պիտակավորմանը    

23 օգոս 2023 18:05

Հիմա էլ list.am-ով են շատացել խաբեությունները.մեծ հույսեր չունենաք, որ գումարը հետ կստանաք

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է՝  կրկին ուժգնացել են խաբեությունները list.am-ով։

«Նորից կրկնեմ, ձեզ գրում են Վոթզափով, Վայբերով, ասում են, որ հեռու են ապրում, ու պետք ա ինչ-որ ծառայությունով օգտվել, ապրանքը ուղարկել։ Ձեզ ուղարկում են կեղծ հղում, կայք, որը նշանակում է Yandex, Հայփոստ կամ ինչ-որ սուրհանդակ ծառայություն։ Կայքի հասցեն որ ուշադիր նայեք, կտեսնեք, որ լրիվ ուրիշ սայտ ա, իրականը չէ։ Եթե ուշադիր չլինեք, ձեր բանկային քարտի տվյալներն ա ուզելու։ Ու կասեք հաջողություն ձեր ողջ գումարին։

Եթե արդեն քաշվել եք, պետք ա քարտը արգելափակեք ու դիմեք ոստիկանություն։

Բայց մեծ հույսեր չունենաք, որ գումարը հետ կստանաք»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր