ՔՊ-ն նախընտրական խոստումը չի կատարել. Փաշինյանը խաբել է. Մաս 237. «Ժողովուրդ»          Արդեն բացեիբաց են խոստովանում, որ նպատակը Եկեղեցին քանդելն է. «Փաստ»       Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել, տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել դեկտեմբերի 25-ի համար    

24 օգոս 2023 14:04

Չարբախում վիճաբանությունն ավարտվել է 19-ամյա տղայի սպանությամբ

Այսօր՝ օգոստոսի 24-ին, սպանություն է տեղի ունեցել Երեւանում։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը:

Ժամը 01։00-ի սահմաններում ՀՀ  Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից, որ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով գիտակցության չգալով մահացել է։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երեւանի բնակիչ 19-ամյա Նարեկ Գ.-ն է։

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 00։40-ի սահմաններում Հ. Հովհաննիսյան փողոցի 119 շենքին հարակից զբոսայգում վիճաբանություն է տեղի ունեցել Նարեկ Գ.-ի եւ Երեւանի բնակիչ 17-ամյա Արթուր Բ.-ի միջեւ, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ եղած սուր կտրող ծակող առարկայով հարվածել է Նարեկ Գ.-ի կրծքավանդակին, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։

Դեպքի վայրում՝ զրուցարանի մոտ, հայտնաբերվել է գարեջրի մոտ 30 դատարկ շիշ, հողաթափ եւ գլխարկ, որոնք քննիչն առգրավվել է։ Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կասկածյալ Արթուր Բ.-ին եւ հանցագործության գործիք հանդիսացող առարկան հայտնաբերելու ուղղությամբ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր