Երևանը դեռևս չի հաստատել Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպումը. Ղազախստանի ԱԳՆ          Կիրանց գյուղը ցանկացնում է բոլորին փոխանցել, որ իրենք որևէ մտադրություն չունեն գյուղը լքելու, գյուղից փախչելու       ՆԱՏՕ-ն ողջ կոալիցիայով պատերազմի է պատրաստվում. Ռուսաստանը կարող է հակամարտություն հրահրել հարևան երկրներում    

26 օգոս 2023 16:10

Հայ բռնցքամարտիկը 5։0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն և դարձավ աշխարհի չեմպիոն

ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում օգոստոսի 19-31-ն անցկացվող համալսարանական սպորտի միջազգային փառատոնում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են առաջին մեդալները: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:



Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի (ՀՖԿՍՊԻ) մարզական պատվիրակության կազմում փառատոնի հաղթողի կոչմանն արժանացել են բռնցքամարտիկներ Հայկ Ալաբերքյանն ու Ռուսլան Ասլիկյանը:



51 կգ քաշային Հայկ Ալաբերքյանը եզրափակչում 5։0 հաշվով առավելության է հասել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ և դարձել է ոսկե մեդալակիր: Վստահ հաղթանակ է տարել նաև 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը՝ եզրափակչում հաղթելով Վենեսուելայի ներկայացուցչին։ Վլադիմիր Մարկարյանի սաները տպավորիչ հաղթանակներ են տարել նաև մինչև եզրափակիչը: Եվս մեկ հայ բռնցքամարտիկ` 80 կգ քաշային Համլետ Հարությունյանը, դարձել է բրոնզե մեդալակիր:



Համալսարանական սպորտի միջազգային փառատոնում բրոնզե մեդալի է արժանացել նաև լողորդ Վարսենիկ Մանուչարյանը՝ 200 մ բատերֆլայ մրցաձևում ցույց տալով 24․43 արդյունք և սահմանելով ՀՀ նոր ռեկորդ: Վարսենիկ Մանուչարյանը նաև դուրս է եկել 50 մ բատերֆլայ մրցաձևի կիսաեզրափակիչ։



Նշենք՝ ՀՖԿՍՊԻ ուսանող-մարզիկներն ուժերը չափում են 7 մարզաձևում՝ բռնցքամարտ, ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտ, սամբո, ձյուդո, սեղանի թենիս և լող:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր