Մոսկովյան «Դինամո»ակումբը գումար է ստացել իսպանական ակումբից կիսապաշտպան Արսեն Զախարյանի տրանսֆերի համար
«Դինամոյի» գործադիր տնօրեն Պավել Պիվովարովը հայտնել է, որ մոսկովյան ակումբը գումար է ստացել «Ռեալ Սոսյեդադից» կիսապաշտպան Արսեն Զախարյանի տրանսֆերի համար։
«Մենք արդեն ունենք գումար ստանալու փորձ։ Մենք հաջողությամբ գումար ենք ստացել Զախարյանի համար իսպանական ակումբից»,- Պիվովարովի խոսքերն է մեջբերում ТАСС-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալ Սոսյեդադը» «Դինամոյի» կիսապաշտպանի համար կվճարի 12 միլիոն եվրո գումարած բոնուսներ։ Զախարյանն ընթացիկ մրցաշրջանում «Դինամոյի» կազմում հասցրել է հինգ հանդիպում անցկացնել՝ դառնալով 2 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին կայացած Իսպանիայի Լա լիգայի 3-րդ տուրի խաղում Զախարյանն իր նորամուտն է նշել իսպանական թիմի կազմում։ «Լաս Պալմասի» դեմ խաղը Զախարյանը սկսել է պահեստայինների կազմից և փոխարինման է մտել 75-րդ րոպեին։ Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 0-0։