Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել          Սերժ Սարգսյանի անունից Բանակի օրվա առթիվ Եռաբլուրում ծաղկեպսակ է դրվել       Լիահույս եմ, որ մեզ կհաջողվի արագորեն փոխել իրավիճակը, վերականգնել բանակի ուժը և ոգին    

27 փետ 2023 16:33

Զախարյանը հնարավորություններն ունի տեղափոխվելու «Գալաթասարայից» ավելի հավակնոտ ակումբ, քան Թուրքիայում է

Պորտուգալացի գործակալ Պաուլո Բարբոսան հաստատել է, որ «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը հրաժարվել է տեղափոխվել թուրքական «Գալաթասարայ»։


«Զախարյանը կարողանում է բարձր մակարդակով խաղալ։ Նա բոլոր հնարավորություններն ունի խաղալու եվրոպական թոփ-ակումբում, ավելի հետաքրքիր առաջնությունում, քան Թուրքիայում է։ Արսենը կարող է իրեն լավ դրսևորել Գերմանիայում, Անգլիայում, Իտալիայում։ Ես՝ որպես իրավիճակին այլ տեսանկյունից նայող մարդ, կարծում եմ, որ Զախարյանը կարող է տեղափոխվել «Գալաթասարայից» ավելի հավակնոտ ակումբ»,- Բարբոսայի խոսքերն է մեջբերում Metaratings.ru-ն։


Այս մրցաշրջանում 19-ամյա Զախարյանը բոլոր մրցաշարերում «Դինամոյի» կազմում անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր