Oգոստոսի 20-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Օգոստոսի 20-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ողբերգական դեպք՝ բժիշկներն արձանագրել են հիվանդանոց տեղափոխված 11-օրական աղջնակի մահը    

01 սեպ 2023 10:17

«Գազպրոմի» հայցը՝ ընդդեմ Ալլա Պուգաչովայի. բռնագանձել 51 000 ռուբլի

«Գազպրոմ Մեժռեգիոնգազ Մոսկվա» ընկերությունը հայց է ներկայացրել ընդդեմ երգչուհի Ալլա Պուգաչովայի՝ պահանջելով վճարել բնակարանային և կոմունալ ծառայությունների դիմաց կուտակված պարտքը։

«Դատարանը հայց է ստացել «Գազպրոմ Մեժռեգիոնգազ Մոսկվա» ՍՊԸ-ից՝ ընդդեմ Պուգաչովա Ա․Բ․-ի՝ բնակարանային և կոմունալ ծառայությունների, գազի ու էլեկտրաէներգիայի վարձավճարը բռնագանձելու պահանջով»,- ՏԱՍՍ-ին հայտնել են դատարանից՝ նշելով, որ դատական նիստի օրը դեռ նշանակված չէ։

Ռուսական մամուլի հրապարակումների համաձայն՝ ընկերությունը մտադիր է Պուգաչովայից բռնագանձել  51 000 ռուբլի։

Նշենք, որ Ալլա Պուգաչովան իր ամուսնուն՝ շոումեն Մաքսիմ Գալկինին Ռուսաստանում «օտարերկրյա գործակալ» ճանաչելուց հետո հայտարարել էր, որ համակարծիք է նրա հետ ու «պահանջել է» իրեն էլ օտարերկրյա գործակալ ճանաչել։ Այժմ Պուգաչովան, Գալկինը և նրանց երեխաները, ըստ ռուսական մամուլի, Իսրայելում են բնակվում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր