Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին          Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով       Ամեն ինչ նոր է սկսվում...Ոսկեպարի եկեղեցին և գերեզմանատունն այլևս հասանելի չեն տեղի բնակիչներին    

02 սեպ 2023 11:09

Ադրբեջանն իր այդ սուտ հայտարարությամբ փորձում է միջազգային հանրության ուշադրություն շեղել Լաչինի միջանցքում տեղի ունեցող իրադարձություններից և նախապատրաստվում հերթական սադրանքի

Ադրբեջանի ՊՆ-ն սեպտեմբերի 2-ին տարածել է նոր ստահոդ հաղորդագրությունն այն մասին, թե իբրև ՊԲ համապատասխան ստորաբաժանումները սեպտեմբերի 1-ին ժամը 11։15֊ից ժամը 11։36֊ն  և ժամը 13։30֊ից ժամը 13։58֊ն ընկած ժամանակահատվածում ճնշել են Արցախի օդային տարածքով Փարիզ֊Պեկին և Թել֊Ավիվ֊Բաքու երթուղիներով թռիչք  կատարող քաղաքացիական օդանավերի GPS տեղորոշման համակարգը։ Այս մասին հայտնում է ՊԲ-ն։


Ադրբեջանի ՊՆ  հաղորդագրությունը չունի իրականության հետ որևէ առնչություն։ Ինչպես բազմիցս նշել ենք նախկինում, հիշյալ երթուղիներով թռիչք իրականացնող օդանավերը չեն հատում ԱՀ օդային սահմանները։ Հատկանշական է նաև, որ իբրև թե ռադիոճնշման ենթարկված օդանավերը շահագործող որևէ ընկերություն կամ որևէ երկիր երբևէ չի ներկայացրել որևէ բողոք այդ առնչությամբ։


Նման կեղծ հայտարարությունների պարբերական  տարածմամբ Ադրբեջանը նպատակ ունի միջազգային հանրության ուշադրություն շեղել Լաչինի միջանցքի ապօրինի  շրջափակման հետևանքով  առաջացած հումանիտար աղետից և նախապատրաստել տեղեկատվական հենք հերթական սադրանքի համար։


Կրկին հիշեցնենք, որ 2020 թ. պատերազմական գործողությունների ողջ ընթացքում  և դրանից հետո  հենց ադրբեջանական կողմն է հետևողական կերպով թիրախավորել Արցախի Հանրապետության քաղաքացիական ենթակառուցվածքը` արգելափակելով Լաչինի միջանցքը,  խափանելով գազի և էլեկտրականության մատակարարման հոսքագծերը և ճնշելով համացանցի ու բջջային կապի հասանելիությունը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր