Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները բացահայտել են ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր          Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար հունիսի 30-ին       Հունիսի 30-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

04 սեպ 2023 10:33

Ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ, սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ

Սեպտեմբերի 2-ին, ՀՀ քննչական կոմիտեի՝ Սյունիքի մարզային քննչական վարչությունում սպանության փորձ հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Այդ օրը՝ ժամը 03:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմից վերահսկվող «Աղքյանդ» կոչվող տարածքից «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ կրակոցներ են արձակվել:

Եղել է 3 կրակոց, որից 2-ը դիպչել են օդանավակայանի ժամանման սրահի և կարգավարի սենյակի արտաքին պատերին, ներթափանցել ներս և վնասել գույքը:

Կրակոցների արդյունքում տուժածներ չկան:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր