Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

04 սեպ 2023 11:59

Հերիք մեզնից կյանք գնա...ես շատ եմ աղոթում, որ չքանդվեն... ճաքած ճակատագրերը չքանդվեն...

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.


«…ես շատ եմ աղոթում քեզ համար, որ սրտիդ սերը հետ գա, որ բարկության կուրությունն անցնի ու ԵՐԳԸ հետ գա,
որ գետնատարած ցավերը ջրվեն ու ծառ դառնան, սիրով աճեն ու պտուղ տան նորից,
որ կյանք տան:
անպտուղ ծառ չմնա մեր մեջ...
անպտուղ չմնանք...
որ մնանք!
ես շատ եմ աղոթում, որ Սերը ելք տա, բացի՛ ցավից փակված դռներն ու Սիրտ տա.
... սիրո սիրտ տա, որ ապրենք
ես շատ եմ աղոթում, որ չքանդվեն...
ճաքած ճակատագրերը չքանդվեն...
սիրող, ուժեղ իսկականները չքանդվեն,
ԱՆպետքները ոնց ուզում են թող լինեն, բայց
չքանդվեն ՊԵՏՔականնե՛րը, որ
ՊԵ’ՏՔ է ԱԿԱՆ դառնան սիրո ու պայթեցնեն՝ անտարբերությամբ կամ վախով լցված «խրամատները»՝ մեր քաղաքային կյանքի, որտեղ գինին թթված է, իսկ հացի թթխմորը փախած... կյանքի դասալիքների պես:
ՆՈՐՈԳ կենանք, ինչպես կիրակնօրյա պատարագի վերջին՝ Տիրոջ մարմնով ու արյամբ ենք մեզ նորոգում,
ՆՈՐՈԳ կենանք՝ ինչպես անվերապահ սիրով ու ներումով է մեզ նորոգում անոխակալ և Բարեգութ, Բազումողորմ Աստված...
ինչպես անմնացորդ ու գրկաբաց իր Անհատնում սիրով է նորոգում Ծնողը, Երեխան,,Ընկերը, Սեր ունեցողը:
Մի քանդվիր , Ընկեր, փորձությունները քիչ չեն, բայց Սերը՝ աշխարհաստեղծումից մինչև աշխարհի վերջ( որը հիմա է) միշտ է հաղթել. իսկապես է հաղթել. ապրելու ուժով ու ցանկությամբ, մեր շարունակական գոյությամբ ու զորությամբ, Աստվածային հրաշքների վկայությամբ և հավատքի ուժով՝ հաղթել է:
ՊԵՏՔականները ՍԻՐՈ ԱԿԱՆՆԵՐ դառնային Երկրով մեկ ու պայթեին՝ նոր կյանք ստեղծելով:
Հերիք մեզնից կյանք գնա...
ՄԻ ՔԱՆԴՎԻՐ, ԸՆԿԵՐ:
Աշխարհում ոչինչ այդքան հին ու նոր չէ, որքան պայքարը..
Սիրո ականներով պաշարներդ համալրիր ու բարկությունդ թող դառնա Շինությունդ ամրացնո՛ղ շաղախ, ոչ թե խարխլող...
Ատելությունն ինչպես տեսար՝ անպտուղ է, իր ամլությամբ՝ աղետաբեր,

ԴՈՒ սիրով «պայթիր» Ընկե՜ր, միմիայն Սիրով:
Հ.Գ. Անծանոթ ու հարազատ բոլոր Հոգիներին»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր