ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայրը մեղավոր է ճանաչվել, դատապարտվել ազատազրկման, սակայն պատիժը կալանքի տակ չի կրի          Ռուբեն Վարդանյանը որոշել է դատավճիռը չբողոքարկել, դա չի նշանակում համաձայնություն դատավճռի հետ       Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Լեհաստան    

05 սեպ 2023 14:49

Ադրբեջանում զինապարտների ուսումնական հավաքներ են անցկացվում

Ադրբեջանում զինապարտների ուսումնական հավաքներ են անցկացվում։


Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, հավաքներն իրականացվում են 2023թ. նախապատրաստական պլանի համաձայն։ Հավաքներին մասնակցում են պահեստի զինապարտները։

Ուսումնական հավաքներում իրականացվելու են շարային պատրաստության եւ կապի պարապմունքներ, զինապարտները յուրացնելու են զենքի եւ տեխնիկայի տակտիկատեխնիկական բնութագրերը, ինչպես նաեւ դրանց հետ վարվելու կանոնները։ Հավաքների ժամանակ հիմնական ուշադրությունը հատկացվելու է պահեստի զինապարտների մարտական հմտությունների, գիտելիքների ամրապնդման կատարելագործմանը։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր