Խոշոր հրդեհ Ստեփանավան քաղաքի շենքերից մեկում, տարհանվել է 27 բնակիչ          Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել փետրվարի 8-ի համար       Փետրվարի 10-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

06 սեպ 2023 20:01

Ստեղծված իրավիճակի շուրջ Արցախում աշխատանքային խորհրդակցություն է հրավիրվել

Սեպտեմբերի 6-ին ԱՀ նախագահի պաշտոնակատար Դավիթ Իշխանյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որի օրակարգում Արցախում ստեղծված իրավիճակն էր: «Խորհրդակցությանը մասնակցել են Ազգային ժովողի նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը, պետական նախարար Սամվել Շահրամանյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, ուժային կառույցների և խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները, Ստեփանակերտի քաղաքապետը:
 
Ադրբեջանի հետ շփման գծում տիրող իրավիճակի և Արցախի Հանրապետության անվտանգության և պաշտպանության ապահովման ուղղությամբ կատարվող քայլերի մասին զեկուցել է պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար Կամո Վարդանյանը:
 
Պետական նախարար Սամվել Շահրամանյանը խորհրդակցության մասնակիցներին է ներկայացրել հումանիտար աղետի հաղթահարման ուղղությամբ ձեռնարկված միջոցներն ու խոսել նոր մարտահրավերներին դիմագրավելու համար անհրաժեշտ քայլերի մասին:
 
Խորհրդակցության մասնակիցերը անդրադարձել են նաև առաջիկա ներքաղաքական կարևոր իրադարձությանը՝ Ազգային ժողովի կողմից հանրապետության Նախագահի ընտրությանը: ԱՀ նախագահի պաշտոնակատար Դավիթ Իշխանյանը շեշտել է ստեղծված բարդ ռազմաքաղաքական իրավիճակում և հումանիտար աղետի պայմաններում սահմանադրական գործընթացների անթերի և անցնցում կազմակերպման կարևորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր