Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Ford Transit»-ը, կա 3 տուժած          Մենք երկու հատ ատոմակայան ենք ստեղծել, առանց աղմուկ-աղաղակի, առանց ժապավեն կտրելու       Կառավարությունը, հետաձգելով մետրոյի «Աջափնյակ» կայարանի ֆինանսավորումը, 2 միլիարդ դրամ է տվել, որ 45 տրոլեյբուս և104 վերելակ գնվի    

09 սեպ 2023 14:43

Չեմ կարող հավատալ, որ հայկական հողի վրա քայլող որևէ մեկի մտքով կարող էր անցնել Կարեն Դեմիրճյանի սպանությունը կազմակերպել

Ես չեմ ուզում ու չեմ կարող հավատալ, որ այն ձեռքը, որը կրակել է Կարեն Դեմիրճանի վրա, կարող է որևէ հոգևոր, արժեքային, մարդկային կապ ունենալ հայ ժողովրդի հետ, ես չեմ կարող դրան հավատալ։ Այս մասին Կարեն Դեմիրճյանի արձանի բացման արարողության ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։


Նրա խոսքով՝ չի կարող հավատալ, որ հայկական հողի վրա քայլող որևէ մեկի մտքով կարող էր անցնել Կարեն Դեմիրճյանի սպանությունը կազմակերպել:


«Դա հանցագործություն էր Հայաստանի նկատմամբ»,- նշեց Փաշինյանը:
 
«1998 թվականին կոմպիտ ընտրախախտումներ եղան, սակայն 1999 թվականին ճշմարտությունը հաղթեց: Ես չեմ ուզում հավատալ, որ այն ձեռքը որը կրակել է կարեն Դեմիրճյանի վար որեւէ հոգեւոր կապ կարող է ունենալ հայ ժողովրդի հետ, որովհետեւ դա հանցագործություն  չէր անձանց նկատմամբ, դա հանցագործություն էր պետության  նկատմամբ: Հայ ժողովրդի եւ այդ թվում իմ ցանկությունն է, որ շատ լավ կլինի եւ պատիվ կբերի հայ ժողովրդին, որ մենք պատասխաններ տանք՝ ինչու եւ ինչպես դա տեղի ունեցավ եւ մենք տանք պատասխաններ»,- ասաց նա:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր